ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ
Ծ Ր Ա Գ Ի Ր Ը
Մայիսի 27-28, 2002 թվական
քաղաք Երևան
Մայիսի 27
9:00 – 11:30 Լիագումար նիստի բացում, ՀՀ
ղեկավարության և Սփյուռքի ներկայացուցիչների ելույթներ:
Օրակարգի քննարկում և ընդունում:
11:30 – 12:00 Ծաղկեպսակների տեղադրում Ծիծեռնակաբերդում
12:15 – 1:45 Ընդմիջում (ազատ ժամանակ)
Թեմատիկ քննարկումների նիստեր
Միաժամանակ կկայանա 5 նիստª նվիրված առանձին թեմաների: Յուրաքանչյուր նիստին խոսք
կտրվի 4 – 6 զեկուցողի և մեկ նիստը համակարգողի, յուրաքանչյուր ելույթի համար կտրվի
7 րոպե ժամանակ, ապա կսկսվի բաց քննարկումը:
2:15 – 3:45 Նիստ I
Ա. Քաղաքական խնդիրները և քարոզչություն:
Համազգային առաջնահերթություններ և մարտահրավերներ. Հայաստանի ու Սփյուռքի
մոտեցումները:
Արդի պատմական, աշխարհաքաղաքական իրողություններում ու պայմաններում,
փոփոխությունների հարահոսում համազգային առաջնահերթությունները հստակեցման կարիք են
զգում: Որո±նք են Հայաստանի ու Սփյուռքի հայ ինքնության և գոյատևման առջև ծառացած
ընդհանուր ու առաջնային խնդիրները, վտանգներն ու սպառնալիքները: Ինպե±ս և ի±նչ
միջոցներով ու եղանակներով կարող են Հայաստանն ու Սփյուռքը ճշտել
գերակայությունները, և ինչպե±ս կանոնավոր կերպով հետամուտ լինել դրանց
իրականացմանը:
բ.
Տեղեկատվություն և զանգվածային լրատվության միջոցներ:
Ինտերնետի ընձեռած հնարավորությունների օգտագործումը Հայաստանում և Սփյուռքում:
Ինտերներտը լայն հնարավորություններ է ընձեռում ամենատարբեր
բնագավառներում, ինչից կարող է առավելագույնս օգտվել լայնատարած Սփյուռք
ունեցող փոքր պետությունը: Դրան կարող է նպաստել լայնածավալ քարոզարշավի մշակումը,
մշակութային զարգացման խթանումը, հրատարակչական գործունեության ընդլայնումը
հայկական նեղ շուկայում գործարարական և սոցիալական ցանցերի, խմբերի ստեղծումը:
Ինչպե±ս կարող են Հայաստանն ու Սփյուռքը լավագույնս օգտվել ընձեռված
հնարավորություններից:
Գ. Հայստան- Սփյուռքª
կազմակերպական-կառուցվածքային խնդիրները:
Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները. զուգահեռներ և համեմատություններ:
Այսօրվա Սփյուռքը բազմակերպ էª ձևավորման իր պատմությամբ ու տրամաբանությամբ, և
ունի իր առանձնահատկություններն ու բարդությունները: Նրանք ունեն
կազմակերպվածության տարբեր մակարդակներ, ինչն էլ յուրատեսակ խնդիրներ է հարուցում:
Ինչպիսի± փորձ կա հայրենիք-սփյուռք հարաբերություններում ծագող խնդիրների լուծման
ուղղությամբ այլ ազգերի մոտ: Ինչպե±ս են գործում և կազմակերպվում մյուս ազգերի
սփյուռքերի հարաբերությունները հայրենինքի հետ, որքանո±վ են դրանք համեմատելի
հայկական Սփյուռքի հետ: Ի±նչ ակնկալիքներ կան հայրենիք-Սփյուռք
հարաբերություններից, ընդհանրապես, և հայկական դեպքումª մասնավորապես:
Դ. Տնտեսություն և սոցիալ-տնտեսականզարգացում:
Հայաստանյան ձեռնարկությունների առջև ծառացած խնդիրները:
Այսօր Հայաստանում գործող ձեռներեցները բազում խնդիրների առջև են հայտնվում, որոնք
հստակեցման ու լուծման կարոտ են: Խնդիրների շարքում հաճախակի նշվում են բաց,
մատչելի, վստահելի և կենտրոնացված տեղեկատվության, հարկային անաչառ համակարգի,
ֆինանսավորման, վստահելի և հետևողական իրավական դաշտի բացակայությունը, շուկաները
զարգացնելու անհրաժեշտությունը£ Որո±նք են հայաստանյան ձեռներեցության խնդիրները և
դրանց հնարավոր լուծումները: Ինչպիսի± միջոցներ կարող են առաջարկվել դրանց լուծման
համար: Ինչպիսի± տեղ ունի կոռուպցիան այս խնդիրների շարքում: Հնարավո±ր է արդյոք մի
շարք գործնական քայլերի միջոցով, ինչպիսիք ենª հաշվետու ղեկավարումը, ղեկավարման
ձևերի բարեփոխումը` ուղղված բյուրոկրատական քաշքշուկի նվազեցմանը, պետական
ծառայության բարեփոխումը, միջին օղակի ղեկավարների ուժեղացումը և կանխիկ դրամի վրա
հիմնված տնտեսական հարաբերությունների թուլացումը, հասնել իրավիճակի բարելավման:
Կա±ն արդյոք սրան առնչվող մտածելակերպի խնդիրներ:
Ե. Կրթություն, մշակույթ, գիտություն
Ազգային-պետական կրթական ծրագրի մշակումը և հայագիտության դերը:
Չնայած կան մշակված պետական կրթական ծրագրեր, բայց դեռևս բացակայում են
համահայկական մակարդակով լեզվի, պատմության, պետականության և ազգային արժեքների
ընկալմանն ու մեկնաբանմանն ուղղված համակարգված և միասնական ծրագրեր£ Ինչպիսի±
հարցեր պետք է առաջադրվեն մինչև ազգային կրթական ծրագրերի մշակումը£ Ինչպիսի± հայոց
պատմություն է ուսուցանվելու և ինչպե±ս£
Ինչպիսի±ն է հայագիտության վիճակը Հայաստանում և Սփյուռքում: Որո±նք են միասնական
մոտեցումները հայագիտության զարգացման համար:
4:00 – 5:30 Նիստ II
Ա. Քաղաքական խնդիրները և քարոզչություն:
Տաս տարի անց. որքանով են համընկնում Հայաստանի և Սփյուռքի տեսակետները ՀՀ արտաքին
քաղաքականության հարցերում:
Արդյո±ք անկախության հաստատումից տասը տարի անց Հայաստանը և Սփյուռքը նույն
մոտեցումներն ունեն այնպիսի քաղաքական հիմնահարցերի շուրջ, ինչպիսիք են Լեռնային
Ղարաբաղի հակամարտության կարգավորման և ցեղասպանության ճանաչման գործընթացները,
հարաբերությունները Թուրքիայի. տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի և եվրոպական
երկրների հետ, Հայաստանի վարած փոխլրացման քաղաքականությունը և դրա անդարդարձը
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա:
բ.
Տեղեկատվություն և զանգվածային
լրատվության միջոցներ:
Միմյանց ավելի լավ հասկանալու նպատակով հաղորդակցության եղանակների մշակում:
Հայաստանի և Սփյուռքի փոխըմբռնումը և համագործակցությունը դյուրացնելու համար
անհրաժեշտ է մշակել որոշակի միջոցներ և ընդհանուր տեղեկատվական դաշտ: Դրանցից
ամենաարդիականներն են. ընդհանուր համակարգչային տառաշարը և ուղղագրությունը,
միմյանց վերաբերյալ երկուստեք հասանելի տեղեկատվական հեռուստածրագրերը, ինչպես նաև
Հայաստանում Սփյուռքի մասին կանոնավոր տեղեկատվության մատչելիության ապահովումը:
Գ. Հայստան- Սփյուռքª
կազմակերպական-կառուցվածքային խնդիրները:
Հայկական Սփյուռքի ներուժի գնահատումը:
Հայաստանի կողմից Սփյուռքի ընկալումը և Սփյուռքի ինքնըկալումը հաճախ տարբերվում են:
Հայաստանը հաճախ վերաբերվում է Սփյուռքին որպես ոչ-յուրայինի: Սփյուռքը երբեմն
դիտում է իրեն որպես կազմակերպված միավորների, կառույցների շարք, կամ էլª որպես
անկազմակերպ գոյություն:
Ի±նչ է Սփյուռքը, ինչպիսի±ն է նրա ներուժը և ինչո±վ է այն նպաստել Հայաստանի
զարգացմանը և ինչպե±ս կարելի է լիարժեքորեն օգտագործել նրա հնարավորությունները:
Երկքաղաքացիությունը պիտի նպաստի± այդ ներուժի լիարժեք օգտագործմանը:
Մյուս կողմից, ինչպե±ս կարող է Սփյուռքն օգտվել Հայաստանի պետականությունից, ի±նչ
պարտավորություններ ունի Սփյուռքի հանդեպ հայրենիքը:
Դ. Տնտեսություն և սոցիալ-տնտեսական զարգացում:
Ինչն է խոչընդոտում ներդրումներին:
Թեև վերջին շրջանում Հայաստանում ներդրողների հետաքրքրությունը որոշակի աճ է
գրանցել, սակայն փաստացի և մեծ ներդրումային հոսք դեռևս չկա, չնայած երկրի ընձեռած
հնարավորություններին: Ինչպիսի±ն են ներդրումային կապիտալի, գործարար և
ծառայությունների ապահովմանն ուղղված մոտեցման, կայուն ու զարգացած բանկային
համակարգի բացակայության պատճառով առաջացած խնդիրները, և որո±նք են դրանց հնարավոր
լուծումները£ Կա±ն ներդրումների համար իրավական, վարչական, ադմինիստրատիվ
խոչընդոտներ, և որո±նք են դրանց հաղթահարման միջոցներն ու ուղիները: Ինչպիսի± տեղ
ունի փոխվստահության պակասն այս խնդիրների շարքում:
Ե. Կրթություն, մշակույթ, գիտություն
Կրթական համակարգը որպես Հայաստանի ընդհանուր զարգացման գործոն:
Հայաստանի կրթական խնդիրների մի մասը լուծման համար երկարաժամկետ և տևական աշխատանք
է պահանջում£ Սակայն մյուս մասը հստակ է և իրագործման ենթակա: Դրանց թվին կարող են
դասվել մասնագիտկան ինստիտուտների վերածումը տարածաշրջանային կենտրոնների,
Հայաստանի դպրոցների համակարգչային հագեցումը, Հայաստանի յուրաքնաչյուր դպրոցի
համար հովանավոր կազմակերպության ապահովումը, ժամանակակից լեզվական լաբորատորիաների
հիմնումը` բազմալեզու հասարակության ստեղծման համար, ժամանակակից մասնագիտացված
տեխուսումնարանների ստեղծումը, անօթևան և ծանր վիճակում գնտվող երեխաներին
դպրոցական հագուստի և դասագրքերի տրամադրումը` նրանց վերադարձը դպրոց ապահովելու
համար£
5:45 – 7:15 Նիստ III
Ա. Քաղաքական խնդիրները և քարոզչություն:
Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացումը և ժողովրդավարության ամրապնդումը
որպես ԼՂ հարցի լուծման երաշխիք:
Լեռնային Ղարաբաղի կայացած ու բարգավաճ, ժողովրդավարական ու իրավական հասարակության
ձևավորումը լավագույն երաշխիքն է ԼՂ խնդրի արդարացի լուծման համար: Եթե մեր
վերջնանպատակն է հասնել խաղաղության, ապա անհրաժեշտ է բանակցություններին զուգընթաց
լուծել ԼՂ-ի տնտեսական, սոցիալական, առողջապահական և կրթական խնդիրները:
Քննարկումների կենտրոնում կլինեն մշակույթին, զբոսաշրջությանը, կրթությանը,
առողջապահական ծառայություններին առնչվող հարցեր և այլ ենթակառուցվածքային
խնդիրներ, ինչպես նաև միջազգային կազմակակերպությունների դերը Արցախի զարգացման
գործում:
բ.
Տեղեկատվություն և զանգվածային
լրատվության միջոցներ:
ԶԼՄ-ներն համազգային շահերի հետապնդման հարցում:
Հայաստանի և Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությունը ավելի արդյունավետ դարձնելու համար
Հայաստանը պետք է հնարավորություն ունենա ավելի լավ և կանոնավոր օգտվելու
համաշխարհային, իսկ Սփյուռքը` հայաստանյան տեղեկատվական աղբյուրներից: Ինչպե±ս
Հայաստանի ԶԼՄ-ները հիրավի անկախ ու ազատ դարձնել: Ի±նչ մոտեցումներ են անհրաժեշտ և
ինչպիս±ի ֆինանսական խնդիրներ պետք է լուծվեն: Ինչպես մամուլը կարող է համատեղել
նեղ քաղաքականը ազգային շահերի հետ:
Գ. Հայստան- Սփյուռքª
կազմակերպական-կառուցվածքային խնդիրները:
Հայաստան-Սփյուռք գործակցություն. խոչընդոտներ և խնդիրներ:
Անկախության շրջանում Հայաստան-Սփյուռք գործակցության համար
համապատասխան կառույցներ ու մոտեցումներª նոր իրավիճակին ու
պայմաններին համապատասխան չեն ձևավորվել: Միմյանց վերաբերյալ ի±նչ
ստերեոտիպեր (կաղապարված մտածողության ձևեր) են ստեղծվել երկուստեք,
որքանո±վ են դրանք համապատասխանում այսօրվա իրականությանը և ինպե±ս
կարելի է դրանք հաղթահարել:
Որո±նք են փոխհարաբերությունների ու գործակցության համար գործող
կառույցներն ու մեխանիզմները, և որքանո±վ են դրանք բավարար մեր կարիքների և
խնդիրների առաջադրման ու լուծման համար, թե’ Հայաստանում, և թե’
Սփյուռքում:
Դ. Տնտեսություն և սոցիալ-տնտեսական
զարգացում:
Հայաստանի տնտեսության ապագան:
Թեև զբոսաշրջությունն ու թեթև արդյունաբերությունը իրնեց ուրույն տեղն ունեն
Հայաստանի տնտեսության զարգացման գործում, հիմնական հաջողությունները գրանցվել են
գյուղատնտեսության, ոսկերչության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ավանդական
արհեստների (ներառյալª գորգագործությունը) և արհեստի ոլորտներում: Որո±նք են
հաջողությունները, և ի±նչ դասեր կարելի է քաղել: Որո±նք են աշխատատեղերի ստեղծման և
արտադրության ծավալման առումով առավել արդյունավետ տնտեսական ճյուղերը, դրանց
հաջողություններն ու խնդիրները: Ինչպիսի համատեղ Հայաստան-Սփյուռք կառուցվածքներ են
անհրաժեշտ այդ ոլորտների զարգացման համար:
Ե. Կրթություն, մշակույթ, գիտություն
Ուսանողական ներուժի գնահատում, կազմակերպական խնդիրներ և ծրագրերի մշակում:
Հայաստանի, ԼՂ-ի և Սփյուռքի ուսանողները պետք է մշտապես գտնվեն ուշադրության
կենտրոնում` իրենց ողջ ներուժը բացահայտելու և հայությանն առավելագույնս ծառայելու
համար: Ինչպիսի±ն է ԼՂ-ի ուսանողների վիճակը: Որո±նք են Հայաստանի լավագույն
ուսանողներին արտասահմանում կրթություն ստանալու հնարավորություն տվող ազգային
կրթաթոշակային հիմնադրամների ստեղծման ուղիները: Ինչպես լուծել ուսանողությանն
արտերկրում ամենատարբեր հարցերում աջակություն ցուցաբերելու խնդիրը£
Մայիսի 28
9:15 – 10:45 Նիստ IV
Ա.
Քաղաքական խնդիրները և քարոզչություն:
Քարոզչություն ենթադրող արտաքին քաղաքական խնդիրների օրակարգ:
Առ այսօր քարոզչական աշխատանքը հիմնականում կենտրոնացել է Լեռնային Ղարաբաղի
հիմնախնդրի ու ցեղասպանության ճանաչման հարցերի վրա: Սակայն կան Հայաստանի և
Սփյուռքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ, որոնցում նրանք կարող են արդյունավետորեն
և առավելագույնս համագործակցել:
Այդ հարցերի ծիրն ընդգրկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են, մի կողմից,
միջազգային առավել ծավալուն և ուղղորդված օգնության ստացումը, և, մյուս կողմից,
Հայաստանի ինտեգրումը միջազգային կառույցներին:
Նման քաղաքական և քարոզչական գործունեության մեջ Հայաստանի և Սփյուռքի դերերը դեռևս
հստակեցման և համակարգման կարիք ունեն:
Հնարավոր է, արդյո±ք, համակարգել նման գործունեությունը, կարող են, արդյո±ք,
Հայաստանը և Սփյուռքը հանդես գալ համաձայնեցված, և ընդունել միասնական որոշումներ:
բ.
Տեղեկատվություն և զանգվածային
լրատվության միջոցներ:
Ինչպե±ս դառնալ միջազգային տեղեկատվական հասարակություն (Information Society)
Հայաստանը դեռևս պետք է հաղթահարի մի շարք դժվարություններ` ժամանակակից
տեղեկատվական հասարակության վերածվելու համարª ձևավորելով բավարար տեխնիկական
միջավայր և հասարակական պահանջարկª անհրաժեշտ տեղեկատվությունը առավել և առանց
բարդությունների հասանելի դարձնելու միջոցով: Որո±նք են Հայաստանը համաշխարհային
տեղեկատվական հոսքերում ընդգրկելու / ներառելու / եղանակները:
Գ. Հայստան- Սփյուռքª
կազմակերպական-կառուցվածքային խնդիրները:
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարելավման հնարավոր մեխանիզմների ստեղծումը,
անհրաժեշտությունը, հնարավորություններն ու ձևերը:
Խիստ կարևոր է Սփյուռքի բազմազանության ու տարբերությունների
իրողության ընդունումը և կազմակերպական-կառուցվածքային ձևավորված առկա
համակարգի գնահատումը:
Հաշվի առնելով հենց այդ իրողությունները, ժամանակի հրամայականը և հրատապ
լուծումներ պահանջող խնդիրները, անհրաժեշտ է քննարկել համապատասխան մեխանիզմների
ստեղծման նպատակահարմարությունը, հնարավորությունները, ուղիներն ու միջոցները:
Դ. Տնտեսություն և սոցիալ-տնտեսական զարգացում:
Սոցիալական խնդիրների լուծումը որպես կայուն զարգացման երաշխիք:
Յուրաքանչյուր երկիր, որպեսզի կարողանա կայուն զարգացում ապահովել, անհրաժեշտ է
հետապնդել ոչ միայն տնտեսական զարգացում, այլև սոցիալական: Այս առումով մեծ
կարևորություն է տրվում երեխաների և կանանց իրավունքներին, փախստականների հարցերին,
ամենատարբեր սոցիալապես խոցելի խմբերի իրավունքներին ու պաշտպանությանը
Ե. Կրթություն,
մշակույթ, գիտություն
Մշակութային և գիտական փոխանակումների զարգացումը որպես փոխըմբռնման կարևոր միջոց,
հայկական մշակութային ժառանգության պահպանման, տարածման խնդիրներն ու հեռանկարները:
Հայաստանի և Սփյուռքի կարիքները մշակութային, կրթական և գիտական ոլորտում բազմաթիվ
են և ուշադրության կարոտ: Որպեսզի կարողանանք հոգալ այդ կարիքները, ինչպես կարող
ենք խրախուսել փոխանակումները Հայաստանի և Սփյուռքի մշակութային, կրթական, գիտական
հաստատությունների և գործիչների միջև:
Ուսուցիչների, գիտնականների և արվեստագետների փոխանակումը որքանով են արդյունավետ և
գործադրելի: Ինչպես կարելի է փոխանակել փորձը ցեղասպանության ուսումնասիրության
հարցերում: Հնարավոր է երիտասարդական ճամբարները դարձնել ավելի համահունչ արդիական
պահանջներին:
11:00 – 1:00 Թեմատիկ քննարկումներ Եզրափակիչ նիստ
1:15 – 2:45 Ընդմիջում (ազատ ժամանակ)
3:15 – 6:00 Եզրափակիչ լիագումար նիստ
Եզրափակիչ նիստի զեկույցների և առաջադրանքների ներկայացում; որոշումների
(առկայության դեպքում) ընդունում; հայտարարությունների և հռչակագրերի (առկայության
դեպքում) ընդունում; ամփոփիչ հայտարարություններ:
5