download Armenian Unicode fonts
English Version

Հայաստան-Սփյուռք
երկրորդ խորհրդաժողովի կողմից ընդունված
ԾՐԱԳՐԵՐ
Երևան, 28 մայիսի, 2002 թ.

Որպես Հայաստան - Սփյուռք Համաժողովի արդյունք` մենք ակնկալում էինք յուրահատուկ նախագծերի ընդունում, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի ընդհանուր գործակցության մեխանիզմների քննարկում:

Համաժողովի ծրագրման, ինչպես նաև այս երկու օրերի ընթացքում տեղի ունեցած թեմատիկ քննարկումների ժամանակ առաջարկվեցին բազմաթիվ յուրահատուկ և ընդհանուր նախագծեր ու առաջադրվեցին խնդիրներ: Բոլոր նիստերի ամփոփումները, հատուկ ներկայացված տեքստերը, ինչպես նաև արդեն նշված առաջարկներին պատասխաններն ու դրանց շուրջ մեկնաբանությունները տեղադրվելու են www.armeniadiaspora.com-ում:

Կից ներկայացվում են այն առաջարկները, որոնք ընտրվել են` լինելով անհրաժեշտ, իրագործելի և ներազդող Հայաստանի և Սփյուռքի վրա: Ակնկալում ենք, որ այդ նախագծերը միջոց կհանդիսանան իրագործման և պլանավորման համար առաջարկված մեխանիզմների օպտիմալացման համար: Հուսով ենք նաև, որ այդ նախագծերի իրագործման ընթացքում, Հայաստան-Սփյուռք համագործակցության համար այդպիսի մեխանիզմները կհամակարգվեն:

Ի վերջո, մենք ակնկալում ենք, որ այդ նախագծերի միջոցով, պարբերական պաշտոնական և ոչ-պաշտոնական հանդիպումներ տեղի կունենան համագործակցության մեջ շահագրգիռ կողմերի միջև: Այսպիսով, պարբերական համապարփակ Հայաստան-Սփյուռք համաժողովները միջոց և ֆորում կդառնան կազմակերպություններին և անձանց համապատասխան նախագծերում ներգրավելու համար, որտեղ յուրահատուկ նախագծերը ընդունվում են շարունակական կերպով, իսկ ավարտվածները` ամփոփվում:


Ծրագրեր

ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿՈՄՊՅՈՒՏԵՐԻԶԱՑԻԱ

Ծրագրի նպատակն է կոմպյուտերացնել Հայաստանի բոլոր 1500, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 200 դպրոցները: Սրանցից 300-ը պիտի սկսեն գործել որպես այդպիսիք համակարգված ցանցով մինչև 2003թ-ըª արդեն առկա ծրագրերից տրամադրվող միջոցների շնորհիվ: Ծրագրային այս նպատակը պիտի իր ամբողջական լուծումը ստանա մինչև 2005թ-ը: Կրթությունը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում պետք է շարունակի լինել արդյունավետ և համաշխարհային չափանիշներին համապատասխանող, որպեսզի շրջանավարտները պատրաստ լինեն կիրառել տեղեկատվության դարաշրջանի տեխնիկան և արձագանքել դրա մարտահրավերներին: Այսպիսով հնարավոր կլինի հաղթահարել գոյություն ունեցող անդունդը և սնուցել կրթության զարգացումը: Անհրաժեշտ է ծրագիրª միջոցներ հայթայթելու, իրագործելու, սարքավորումներ գնելու, մարդկանց վերապատրաստելու, սովորեցնելու և ներքին կառավարումը կազմակերպելու նպատակներով:

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հայաստանին անհրաժեշտ է 1915թ-ի Հայոց ցեղասպանության հետազոտական և հրատարակչական կենտրոն: Չնայած այն հանգամանքին, որ անցած 87 տարիների ընթացքում կատարվել են պատմական, վերլուծական, նկարագրական, հուշագրական, կենսագրական և անձնական հետազոտություններ, անհրաժեշտ է ընդարձակել այս ջանքերը, համակարգել արդեն կատարված աշխատանքը և այս ուղղությամբ խրախուսել գիտնականների նոր սերնդին: Դա կլինի մի կենտրոն, որը կզարգանա, ի մասնավորիª կլրացնի իր անձնակազմը Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերով:

 

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից օգտվելով` այս ծրագրով ստեղծվելու է Ինտերնետի մեջ խարսխված մի համալսարան, որի միջոցով կտրամադրվեն հայագիտական նյութեր և դասընթացներ: Արխիվների բազայի և օնլայն դասերի համատեղումը դասախոսներին, գիտնականներին և ուսանողներին գաղափարներ փոխանակելու, անցյալն ուսումնասիրելու, ներկայի և ապագայի խնդիրները վերլուծելու հնարավորություն կընձեռի: Գործող հայագետների կողմից մշակված ուսումնական ծրագիրը կծառայի իբրև մոդելª բարձրագույն ուսումնական հաստատություններում և քոլեջներում հայագիտական ուսումնասիրությունների համար: Այս մեթոդը թույլ կտա համայն աշխարհի հայությանն օգտվել հայագետների փոքրաթիվ, սակայն արժեքավոր համայնքի գիտելիքներից, խրախուսել այս բնագավառ նոր ուսանողների մուտքը և կհանգեցնի ընդհանուր տեղեկատվական և գիտական բազայի ստեղծմանն այդ աշխարհագրապես տարաբնույթ համայնքի շրջանակներում: Այս վիրտուալ, փոխադարձաբար օգտագործվող մտավոր տարածքը կհանգեցնի համագործակցության նոր աշխատանքների և ուսումնասիրությունների իրականացմանը:

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայերը և Հայաստանը, լինելով մեծաթիվ սփյուռք ունեցող ազգային պետություն, մեծապես պիտի կարևորեն այն, ինչ սովորում են իրենք իրենց անցյալի և ժառանգականության մասին, քանի որ դրանով են մեծապես պայմանավորված իրենց մասին սեփական պատկերացումները, ինչպես նաև ապագան կերտելու իրենց ուղին սահմանելու ձևերը: Այս հանձնաժողովը հարթակ կտրամադրի հայոց կրթության մասնագետների համար, որպեսզի նրանք հանդիպեն և քննարկեն Հայոց լեզուն, մշակույթը և պատմությունը դասավանդելու զանազան մոտեցումները: Նման ուսումնական ծրագրի զանազան տարրեր կարող են կիրառվել ուսուցիչների կողմիցª Հայաստանի և Սփյուռքի դպրոցներում:

 

ԳՏՆԵԼ ԵՎ ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Տարբեր համալսարաններում Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Սփյուռքից հայ ուսանողների առկա և ապագա ներուժը օգտագործելու նպատակովª ուսանողների և պրոֆեսորների հանձնաժողովը կմշակի ծրագիր, որի շնորհիվ պետք է գտնվեն, անհրաժեշտ հունով ուղղվեն և օժանդակություն ստանան համապատասխան ուսանողները: Հանձնաժողովը կմշակի անհատներին, ինչպես նաև տեսանելի գործողություններ նախաձեռնելու կարող ուսանողական խմբերին ուշադրություն և աջակցություն տրամադրելու ուղիներ: Ուսանողների աշխատանքային ցանցը և արխիվների բազան ելընթաց կհանդիսանան համալսարանական կրթություն ստանալու ձգտող և դրա ապագա նշանակությունը հասկացող ունակ և արժանի ուսանողների համար կրթաթոշակներ հայթայթելու աղբյուրների, քաղաքացիական մասնակցությունը խրախուսելու և բարձրագույն կրթություն ստանալը հեշտացնելու համար:

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Այս համալիր բազմակողմ ծրագրի նպատակն է Երևանում համաշխարհային մակարդակի բժշկական կենտրոն հիմնելու և ստեղծելու համար մեկտեղել Սփյուռքի, Հայաստանի և Արցախի եղած ռեսուրսները: Այդ կենտրոնի հիմնական նպատակն է լինելու զարգացնել և մատուցել բժշկական ծառայություններ, որոնք կխարսխվեն արդիական ամենանոր սարքավարումներով և տեխնոլոգիաներով հագեցած մի հիվանդանոցում, ինչպես նաև մասնագիտական ինստիտուտներում, կլինիկաներում, կարճա- և միջնաժամկետ ծառայությունների բուժհիմնարկներում, որոնք մատչելի կլինեն այս տարածաշրջանի հիվանդների համար: Բացի եկամտաբեր և աշխատատեղեր ստեղծող լինելուց, այս ծրագրի միջոցով կբարձրացվի առողջապահության մակարդակը Հայաստանում, ինչպես նաև սփյուռքահայ բժիշկներին և դասախոսներին Հայաստան գալու և առողջապահության կազմակերպմանը մասնակցելու հնարավորություն կընձեռվի:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայաստանում Սփյուռքի թանգարան հիմնադրելու նպատակը համայնքների կյանքի նյութական մշակույթի տարրերի, պատկերների, նյութական և արխիվային վկայությունների ու նկարագրությունների մի պահոց ստեղծելն է: Այն բոլոր վայրերից, ուր հայերը ճանապարհորդել ու բնակություն են հաստատել, նյութերի համադրմամբª այս թանգարանը կարձանագրի հայրենիքից հեռու մեր բոլոր անհամատեղելի օջախների բազմազանության մեջ թաքնված միասնությունը: Բնական է, որ այս թանգարանը պետք է կառուցվի Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերով: Նմանապես բնական է, որ այս թանգարանը պետք է լինի Հայաստանում, Հայաստանի կառավարության կողմից տրամադրված հողի վրա: