download Armenian Unicode fonts

Տևական Զարգացման Նպատակադրումը
Նախապայման ու Երաշխիք
Սոցիալական Խնդիրների Լուծման

- Ի՞նչ արժեքների գերակայություն այդ նպատակին ձգտելու և իրագործելու համար
- Ի՞նչ ձևերով և հիմնական դերակատարները ովքե՞ր են:


Համառոտ զեկույց
Հայաստան - Սփյուռք համահայկական 2-րդ խորհրդաժողով
Երևան, 28 մայիս 2002

Արմինե Առաքելյան
Քաղաքագետ – միջազգային իրավաբան

Ինձ տրված նյութը ՙՍոցիալական խնդիրների լուծումը որպէս կայուն զարգացման երաշխիք՚ ես վերամշակել եմ վերոհիշյալ բանաձևումով, քանզի հիմնական եմ գտնում այս դիտանկյունից խորհելու և ներկայացնելու այդ նույն թեման:

Ես Ձեզ հետ ուզում եմ խոսել և կիսվել .
- իբրև Հայաստան ներգաղթած սփյուռքահայ, որ այդ քայլին դիմել է ամենայն գիտակցությամբ
- իբրև միջազգային մասնագետ ՙԶարգացման՚ ոլորտում, որ վերջին 10 տարիներին ՄԱԿ-ի և միջազգային միջ-կառավարական և ոչ-կառավարական կառույցներում մշակել և կիրառել է նման քաղաքականություններ զանազան երկրներում և փորձել միջազգային ոլորտում այդ քաղաքականությունների ուղղվածությունը փոխել ի խնդիր տեղի ժողովուրդների շահերի:
- բայց նաև ու մանավանդ ուզում եմ խոսել իբրև հայ բարերար և հասարակական գործիչ, որ հատկապես վերջին 3 տարիներում իր նյութական, հոգևոր և մասնագիտական ներուժն է ներդրել Հայաստանում անկախ ոչ-կառավարական կազմակերպություն հիմնելու և կայացնելու, մարդկային ներուժը գնահատելու և հասարակական առողջ մտայնություն և համագործակցություն զարգացնելու:

- Դա ես տեսնում եմ հիմնական ելքը Հայաստանի տևական զարգացման համարª գնահատել, արժևորել մարդկային ներուժը և խթանել դրա զարգացման թե° անհատական և թե° հավաքական մաշտաբով
- սա հիմնական հարստությունն է, որ այս երկիրը և ժողովուրդն ունի և դա միակ և միակ երաշխիքն է Հայաստանի տևական զարգացման:
Սոցիալական դժբախտ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի հասարակությունը դա ճակատագրական աղետ չէ և զուտ բարեսիրական մտադրությամբ ու ծրագրերով հնարավոր չէ լուծել: Դրա պատճառները ավելի խորն է և արմատական: Դրանք առընչվում են մեր հասարակության ողջ էությանը:

Դրանք համակարգային, կառուցվածքային և պատմա-մշակութային բնույթ են կրում:

(Երբ հասարակության կեսից ավելինª շուրջ 2/3-ը ապրում է աղքատության մեջ և գնալով աղքատանում է, թեև տնտեսական 6-9% աճ է արձանագրվում Հայաստանում:
(Երբ խոցելի խմբերի քանակը գերակայում է և նրանց իրավիճակը օրեցօր վատթարանում է.
( Երբ արտագաղթը քրոնիկ գործոնի է վերածվել
(Երբ ժողովրդագրական իրավիճակը բացասական էª ծննդաբերությունը 1991թ.-ից 2000թվականը երկու անգամ պակասել էª 77825 հազարից մինչև 34163-ի:
( Երբ անգրագիտությունը զարգանում է:
(Երբ 10 տարվա մեր ներգաղթը միայն մի քանի հարյուրի է հասնում:

* Այս բոլորը և դեռ շարունակությունը, երբ վերլուծում ենք, հանգում ենք այն բանին, որ մեր հիվանդությունը լուրջ քրոնիկական է.
ա/ Մենք չունենք և չենք ստեղծում առողջ և արդար սոցիում (հասարակություն) եւ մեր հասարակությունում մարդ էակը չի արժևորվում եւ լիարժեք ապրելու հնարավորություններից բացարձակ զրկված է. նրան տրվում է պարզ գոյատևելու հնարավորություն և հենց այդքան. նրան ունեզրկել են և շարունակում են ունեզրկել, արժեզրկել են և շարունակում են արժեզրկել: Ամբողջ հասարակության արժէքային համակարգը պիտի փոխվի:
բ/ գերակայում են արյունակցական-թայֆական-կլանային-մաֆիոզ հարաբերությունները:
Դաª գումարած մեր հոգեբանության մեջ խորացած ծայրահեղ անձնական էգոիզմը, խոչընդոտում է սոցիալական, հավաքական եւ համագործակցական ձեռնարկումներին եւ կառույցների կազմավորմանն ու զարգացմանը: Սակայն այն անհրաժեշտ է, եթե ուզում ենք խոցելի խումբ կամ որեւէ հավաքական խումբ իր շահերը գիտակցի եւ պաշտպանի ու իրագործի: Ո’չ պետական և իրավական կառույցներն ու գործընթացներն են կայացած, ո’չ էլ հասարակական ինստիտուտները (ՀԿ, արհմիությւոն, ԶԼՄ…), ո’չ էլ տնտեսական բիզնեսը, հետեւաբար էլ դրանց միջեւ համագործակցությունը դեռ տեղի չի ունենում: Դրանք շատ սաղմնային հանգրվանում են Հայաստանում:

- Այո կան ՙֆորմալ՚ բարեփոխումներ, հռչակագրեր կամ բարեսիրական օժանդակություն եւ այդ բոլորը լավ են
- ողջունելի են մեր պետության կողմից ձեռնարկվող ռազմավարական եւ ծրագրային մշակման փորձերը եւ միջազգային հանձնառությանց ստանձնումը:
- Ողջունելի են մեր բարեսիրական եւ մարդասիրական օգնության բոլոր ծրագրերը եւ ճիգերը թե’ հայաստանցիների, թե’ սփյուռքահայերի եւ թե միջազգայինների կողմից (օգնության կամ պարտքի ձեւով): Այդ բոլորն էլ ողջունելի են: Սակայն, զուտ բարեսիրական օգնությունները, զուտ ֆորմալ բարեփոխումները եւ հռչակագրերը չեն ծառայի երկարատևի վրա, այս երկրի արմատական հարցերի լուծմանը եւ տեւական զարգացմանը
եթեª դրանց յուրաքանչյուրի խորքում չեն գերակայում մարդկային արժեքների ընկալումը եւ գիտակցումը եւ չկա հավաքական կամքը հարցերը արմատական լուծելու ի խնդիր մեծամասնության շահերին:

Այդ ամենը ասելով, հիմա ինչպե±ս կարելի է իրավիճակը փոխել, բարելավել: Կարելի± է, թե՞ ոչ:

Պարզ պատասխան չկա այդ ՙկարելի± է, թե± ոչ այս վիճակից դուրս գալ՚ հարցադրումին: Դա կախված է մեր բոլորիս, բոլոր նրանց, որ ուզում են այս վիճակից դուրս գալ, նրանց, որ իրենց ներկան եւ ապագան կապում են այս հասարակության և ժողովրդին և նրանց կամքի, հնարամտության եւ կազմակերպվածության ու համակարգված աշխատելուն:
- Ինքնստինքյան ոչինչ կբարելավվի եւ կկառուցվի:

- Ովքե±ր են դերակատարները, արդեն ընդհանրության մեջ ասեցի.

(Հիմնական պարտավորությունը պետությանն է:
(Բայց նաեւ յուրաքանչյուր քաղաքացի, բնակիչ եւ ժողովրդի մասնիկ պարտի կազմակերպել, համագործակցել, վերահսկել պետությանը
(Միջազգայինները, քանզի կա միջազգային նորմեր եւ համամարդկային համակեցության եւ զարգացման խնդիր, պարտավորություններ եւ կառույցներ, որ պիտի դա իրագործեն համագործակցության եւ հաշվետվության ճամփով, և ոչ թէ թելադրանքի կերպով:


Ի՞նչ են ձևերը վիճակը բարելավելու

Կան զանազան ձևեր եւ ռազմավարություններª

- Առաջինն այն է, որ արդեն տիրական է Հայաստանումª դա պարտքով եւ բարեսիրության ներդրումներով ապահովել խոցելի խմբերի գոյատևումը: Դրան ես կասեի ՙփանսման՚-ի (ժամանակավոր դարմանում) ռազմավարություն, օգնում ես մարդը գոյատևի, նրան տալով հիմնական իր կարիքներըª հագուստ, ուտելիք, ջեռուցում… եվ մարդը ողջ է մնում եւ նրա վիճակի ավելի բարելավումը կապում ես զուտ տնտեսական աճին եւ աշխատատեղերի ստեղծմանը. երբ դա ապահովվի, այդ մարդն էլ ինքնստինքյան ավելի լավ կապրի:

- ասում են տնտեսական աճ որ լինի աղքատությունը կնվազի և սոցիալական խնդիրները կլուծվի: Դա է պետական միջանկյալ ռազմավարության ամբողջ ուղղվածությունը, որն ի դեպ ասեմ, այն բոլոր երկրներում ուր աղքատության նվազեցման այս մեխանիկական պահանջն է դրվել միջազգային կազմակերպությունների կողմից, այդ պետությունները նույն թեզերով են քիչ թե շատ ի հայտ եկել:

Բայց չէ± որ տարեկան մոտ 6% տնտեսական աճ կա Հայաստանում, բայց միեւնույն ժամանակ կենսամակարդակի անկում.- դա բացատրում են հայկական պարադոքսով, ի դեպ ասեմ, որ սա միայն հայկական չէ մեծ մաս 3-րդ աշխարհի պետությունների երկրների իրավիճակն է, ավելին կասեմ նույնիսկ արևմտյան երկրներում տնտեսական աճ արձանագրվում է միաժամանակ սոցիալական բևեռացումը խորանում է:

Հասարակությունները աղքատանում եւ միջին դասակարգի գոյատևման հարց են ապրում:

Բայց չեմ ուզում դրա վրա խորանալ : Ուզում եմ ասել, որ զուտ տնտեսական աճով աղքատության և սոցիալական հարց չի լուծվի: Խնդիրը համակարգային բնույթ ունի եւ եկամուտների անարդար վերաբաշխման հարց է… Երեւանի 20% ամենահարուստ խավը ունի եկամուտների 60%-ը իսկ 20% ամենաանապահովներըª ընդամենը 3%-ը, այսինքն ուզում եմ կրկին տորթի օրինակը բերեմª մենք ունենք հիմա 100 գրամանոց տորթ: Այդ 100 գրամից 80 գրամը հասնում է հասարակության 10-20%-ին, իսկ 20 գրամը միայն ժողովրդի 80%-ին, և հիմա եկանք ու տնտեսական աճ արձանագրեցինքª տորթը եղավ 1կգ - կրկին, միայն 20 գրամն է հասնում ժողովրդի 80%-ին: Այնքանով, որ մարդը ողջ մնա, այնքանով որ հագուստ ու ուտելիք ու ջեռուցում ունենա, հերիք է - ամբողջ սոցիալական ուղղվածությունը կլինի մարդուն շատ-շատ ողջ պահել:Դա եղավ կայուն զարգացման ուղղվածությու±ն :

Այս ռազմավարությունը կարող է ծառայել միայն կարճատև եւ հրատապ իրավիճակին, բայց ոչ կայուն զարգացման:

Քանզի այդ մարդը կախված է մնում ընդհանրապես, լինում է լոկ ստացող եւ կրավորական, իր ինքնուրույնության եւ ստեղծագործական հնարավորությունները չեն զարգացվում, որպեսզի ինքը իրավիճակը կարող լինի փոխելու:

- Երկրորդ ռազմավարությունը կայուն տևական զարգացման ուղղվածությունն է: Այդտեղ որեւէ գործունեություն բիզնեսից մինչեւ բարեսիրական ու սոցիալական, դրա առանցքը դրվում է մարդու իբր մարդ արժևորելուն և իրեն հավասար ու արդար հնարավորություններ ընձեռելու ինքն իր կյանքի տերը դառնալու եւ տնօրինելու: Այդտեղ մարդկային ներուժը հիմնական արժեք է եւ արդարությունը հիմնական արժեք է:

Այդ ռազմավարությունը լոկ գոյատեւում չի հետապնդում այլ զարգացում: Այո, պետք է մարդու հիմնական կարիքները բավարարել, բայց ավելի տևական եւ երկարատև զարգացման կհանգենք, եթե այդ մարդուն հնարավորություն ընձեռել ինքը իր հացը աշխատելու իրավունքին գիտակցելու եւ միջոցներ ու կարողություններ իրագործելու, ինքն իր արժեքը գիտակցելու եւ կախվածությունն ու ընկճվածությունը թոթափելու:Դա ապահովելու համար առաջին նախապայման է այդ շահառու խմբին մասնակից դարձնել իր խնդիրները եւ պահանջները ձեւակերպելուն եւ առաջնահերթություններ ճշտորոշելուն եւ իրենք իրենց օգնությունը և նպաստը կառավարելու: Բարերարը օգնողի շապիկից դառնում է կատալիզոր եւ համագործակցող եւ խթանող:

Մարդասիրական, բարեսիրական, սոցիալական, տնտեսական, մշակութային որևէ ձեռնարկություն պիտի ուղղվածությունը դնի այդ մարդուն Հայաստանում մարդ արարածին արժեվորելու, իր ունակությունները և հմտությունները հայտնաբերելու և զարգացնելու և ոչ թե միայն ողջ պահելու: Գոյատևումըª զարգացում չի նշանակում: Իսկ եթե գոյատևումն է դիտվում իբր նպատակ, ապա եկեք չխոսենք կայուն զարգացման մասին: Որովհետև այդ մարդը հենց կշնչի, հագուստ կունենա և տաքություն և կապրի կախված ձեր օգնությունից, կախված այն ուժայիններից,որ իրեն ողջ են պահում, այդ մարդը արժանավայել չի ապրի և չի ստեղծագործի իր կյանքում: Դրա համար էլ այդ մարդը իրեն օտար է զգում թե իշխանություններից, թե կառույցներից, թե մեխանիզմներից: Իր ներկան և ապագան կամ չի տեսնում ընդհանրապես և կամ էլ տեսնում է պատրաստի ուրիշ երկրներում:

Ուզում եք օգնելª օգնեք, ուզում եք բարեսիրություն անեքª արեք և լավ է դա անել, քան ոչինչ չանել - բայց ես հետևյալն եմ խնդրում Ձեզնից:

Դա պիտի լինի բոլոր մակարդակներում թե’ պետական և թե’ ոչ-կառավարական, թե’ սփյուռքյան ու միջազգային:

Դրա երաշխիքը մի քանի բան էª

1. մենք պիտի մերը զգանք այս հասարակությունը իր անճոռնի, տգեղ կողմերով հանդերձ. վատն է’լ մերն է, լավն էլ:
2. զգացականից, խղճահարությունից անցնենք գիտակցական և համակարգված ակցիային. խղճում ենքª խղճանք, լացենք բայց դա տիրապետենք և մեր պարտավորությունը զգանք իրավիճակը բարելավելու
3. Դա պիտի լինի համակարգված և մասնակցային ոճով:

- Առաջին հերթին դա պետության առաքելությունն է և միակ ինստիտուտը, որ հնարավորություն ունի դա համակարգելու ընդհանուր երկրի մակարդակով:

Բայց ինչպես ասացի, Հայաստանում ոչ պետական ինստիտուտներն են կայացած, ոչ էլ ոչ-կառավարական. և հիվանդ, կախված, օտարված, իրավիճակում ենք:

Ուրեմն դա իմ փորձառությամբ հիմնականում կարելի է միկրո (micro) մակարդակում անել և այդ առողջ բջիջները կայացնել, իրար շղթայել ու միաժամանակ պետության խնդիրների վրա ազդել և գործառույթները թե երկխոսությամբ և թե հասարակական կազմակերպվածությամբ բարելավել: Սա է տևական զարգացման միակ ճամփան:

Մեզ պետք են բարերարներ,գործարարներ, որ մարդկային ներուժը կգնահատեն, կհարգեն և կզարգացնեն

Մեզ պետք են սոցիալական ինստիտուտների զարգացման և կազմակերպման գործիչներ:

Մեզ պետք են ՙկառավարման՚ ՙհասարակագիտության՚, ՙքաղաքագիտության՚ և մանավանդ ՙզարգացման տնօրինության՚ ՙDevelopment Management՚–ի գործիչներ թե հայաստանցի և թե սփյուռքահայ (ուսանողներ, հետազոտողներ, գործարարներ, ասոցիատիվ կառույցներ ստեղծած կամ բարելաված անձիք):

Հայաստանին պետք են այդ ոլորտներում և ուղղվածություններում գրականության, մտածողության, գործնական փորձի ներդրումներ:

Մենք դա ունենք մեր ժողովրդի մասշտաբով Հայաստանում և սփյուռքում: Ունենք թե’ մարդկային ներուժը, թե’ գիտելիքը, թե’ փորձը, թե’ ֆինանսները.
ցավը նրանում է, որ այդ բոլորը մենք ունենք, բայց դա անհատական մակարդակում է ավարտվում և հավաքաբար չենք գիտակցում մեր հարստությունը, մեր ունակությունները և չենք դա համակարգում և օգտագործում ի խնդիր մեծամասնության շահերին:


Մեր հիմնական խնդիրըª

Մարդկային զարգացման հավաքական/պետական ռազմավարության պակասն էª թե իբր ձեւավորված նպատակ և ձգտում և թե’ իբր այդ իրագործելու քաղաքական կամք:

Առանց տևական զարգացման նպատակադրումի ո’չ սոցիալական խնդիր, ո’չ տնտեսական խնդիր և ո’չ էլ մշակութային խնդիր կլուծվի: Դա պիտի լինի մեր ժողովրդի և պետության հիմնական և հավաքական ընդհանուր նպատակը և պիտի դա դառնա հանձնառության և քաղաքական կամք, որպեսզի իրապես կիրառվի և արդյունավորվի:

Սոցիալական զարգացումը չի կարող ընկալվել և իրականացվել առանձին. դա ներդաշնակության մեջ պիտի տեսնել տնտեսական, մշակութային և քաղաքական ոլորտների և դրանց զարգացման հետ միասին:

Ահա մեր հիմնական մարտահրավերը ներկայիս և ապագա 10 ամյակի համար:

Ես չեմ ուզում հավատալ և ականատես լինել մի շարք միջազգային վերլուծաբանների և դիվանագետների տեսակետներին, որոնց համաձայն ՙՀայաստանը դատարկվում է և կդատարկվի հայ բնակչությունից և կլինի սփյուռքահայության համար զբօսավայր ՙԴիսնեյլանդ՚:

Լոկ տուրիստի, լոկ բարեգործի, լոկ առևտրականի և լոկ իշխանավորի հոգեբանությամբ մենք չենք կարող մեր հասարակության, մեր երկրի և մեր ժողովրդի արմատական հարցերը լուծել և մեր երկիրը կառուցել և ներդաշնակ զարգացնել: Այդ կիրագործենք, եթե անհատաբար և հավաքաբար մասն զգանք, գիտակցենք մեր պատկանելիությանը, մեր պարտավորություններն ու իրավունքները, մեր պետության ներկայի և ապագայի կերտման գործում: Մեր և մեր սերունդների կյանքը իմաստավորենք դրանով:
 


ԱՐՄԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ, միջազգային իրավաբան և քաղաքագետ, հիմնադիրն է և Նախագահը Մարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտª ՄԻԺԻ ոչ կառավարական կազմակերպության, որ գրանցված է Հայաստանում և ակտիվ գործունեություն ունի մեր հասարակության և պետականության զարգացման ասպարեզում: Կազմակերպությունը ստեղծվել է 1999թ.-ին և ինքնահաստատվել ու զարգացել է իբր ինքնուրույն կազմակերպություն, հիմնականում իր անդամների մարդկային և նյութական ջանքերի և ներդրումների շնորհիվ:

Արմինեն ներկայիս Հայաստանի բնակիչ է և Իրանի ու Ֆրանսիայի քաղաքացի: Նա պատանի տարիքից ակտիվորեն աշխատում է հայկական և միջազգային հասարակական-քաղաքական ասպարեզում: Մասնագիտությամբ միջազգային իրավաբան և քաղաքագետ է, ունի երկու MA և DESS կոչումներ այդ բնագավառներում Սորբոնի և Ռընե Դեսքարտի համալսարաններից (Փարիզ) Ֆրանսիա: Արմինեն ավելի քան 15 տարվա փորձառություն ունի միջկառավարական ու նաև ոչ կառավարական կազմակերպություններում այդ թվումª ՄԱԿ-ում, Եվրոմիությունում, Մերձավոր Արևելք, Եվրոպա, Աֆրիկա, և Մարդու իրավունքների պաշտպանության ու զարգացման , ինչպես նաև մարդասիրական բնագավառներում: Ներկայումս աշխատում է Սթոքհոլմում գտնվող միջազգային միջկառավարական կազմակերպությունում, որպես Եվրոպայի ծրագրերի բաժնի գլխավոր պատասխանատու:
 


Մարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտª ՄԻԺԻ

ՄԻԺԻ-ն, ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված հայկական ծողովրդավարական պետության զարգացմանը: Մենք գտնում ենք, որ դա հայ ժողովրդիª իբրև անհատ և հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու և զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաև մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:
ՄԻԺԻ-ն, հավատարիմ իր գործելակերպին, ակտիվ համագործակցելով հայ մտավոր ու գործուն ուժերի և օղակների հետ, ինչպես նաև, ապահովելով ժողովրդի մասնակցությունըª թե° Հայաստանում և թե° սփյուռքում, փորձում է զարգացնել ազգային-հասարակական ինքնագիտակցությունը և հասարակությունում առկա խնդիրները դնել հանրային որոշումների օրակարգում:
 


Մարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտª ՄԻԺԻ
Այգեձոր 4/1
Երևան 375019, Հայաստան
Հեռ: 374-1 26 47 12
Ֆաքս: 374-1 36 54 85
E-mail: idhr@arminco.com

Website: www.idhr.am
INSTITUTE FOR DEMOCRACY AND HUMAN RIGHTS – IDHR - NGO
Aygedzor 4/1
Yerevan 375019, Armenia
Tel: 374-1 26 47 12
Fax: 374-1 36 54 85
E-mail: idhr@arminco.com
Website: www.idhr.am





8